ԼՈՒՐԵՐ: Մարմնամարզություն և սպորտ
Կենսաակտիվ հավելումները ֆուտբոլում
Վերջերս տարբեր երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի շուկաները ողողվել են բազմաբնույթ կենսաակտիվ հավելումներով, որոնց գովազդային «հնարավորությունները» հիացմունք են առաջացնում. թե ինչպիսի մեծ ներուժ կա այս կարգի պրեպարատների մեջ, որքան արդյունավետ է նրանց ազդեցությունը եւ այլն։
Սակայն պետք է խոստովանել, որ առաջարկվող հավելումների տեսականուց բոլորը չէ, որ համապատասխանում են մատուցվող գովազդին եւ այն պահանջներին, որ դրվում են այս շարքի պրեպարատների առջեւ։ Առավելեւս, երբ համապատասխան հետազոտություններից հետո պարզվում է, որ հաճախ նրանք իրենց մեջ չեն պարունակում այն կարեւորագույն նյութերը, որոնք նշված են բնութագրերի մեջ։
Երկարամյա պրպտումները եւ դիտարկումները այս առումով, մեզ՝ սպորտային բժշկության հարցերով զբաղվող բժիշկներիս ցույց տվեցին, որ այս խնդիրներին պետք է մոտենալ զգուշորեն եւ որոշակի վերապահումներով։ Պատճառն այն է, որ սննդային հավելումներից քչերն են միայն, որ պարունակում են բնական, օրգանիզմին անհրաժեշտ կենսաակտիվ այն նյութերը, որոնք կարեւոր են մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատող մարզիկների համար։
Ամենեւին չանտեսելով կենսաակտիվ հավելումների մյուս բարեխիղճ արտադրողների արժանիքները, երկարատեւ ուսումնասիրություններից հետո մեր ընտրությունը կանգ առավ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության կողմից արտադրվող հայրենական «ՀԵԼԻՈՏՈՆ» պրեպարատի վրա, որն անցել էր բավականին երկարատեւ կլինիկական փորձարկումներ լուրջ հեղինակություն վայելող կլինիկաներում, եւ որն առավել կարեւոր է՝ հայրենական խաղողից պատրաստված էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Բացի վերը նշվածից, այն իր մեջ ներառում է ամինաթթուների բավակա-նաչափ տեսականի, լուրջ քանակությամբ վիտամիններ եւ միկրոէլեմենտներ։
Եվ վերջապես՝ պրեպարատը բավականին մատչելի է գնային առումով։ Թվարկված արժանիքները խիստ կարեւորում ենք, քանի որ մարզիկները՝ մասնավորապես ֆուտբոլիստները, որոնք կրում են ամենօրյա լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն եւ որոնց համար խիստ կարեւոր է օրգանիզմի «կորուստների» արագ վերականգնումը, անխոս կարիք ունեն հենց այս կարգի սննդային հավելումների՝ բնական ծագումով, օրգանիզմի համար անվնաս, եւ որ մեզ համար խիստ կարեւոր է՝ որեւէ խթանիչ նյութեր չպարունակող։
«ՀԵԼԻՈՏՈՆԸ» մեր կողմից առաջարկվել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկ» ՖԱ այն ֆուտբոլիստներին, որոնք տանում են բավականին լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածություն։ Բավական է նշել, որ նրանք, սկսած մարտ ամսից մինչեւ նոյեմբեր, գրեթե 3-4 օրը մեկ անգամ մասնակցում են Հայաստանի առաջնությանը, գավաթի, ազգային հավաքականի խաղերին։
Առայժմ, մեր ձեռքի տակ չունենալով լաբորատոր հետազոտությունների արդյունքներ եւ հիմնվելով մի խումբ ֆուտբոլիստների ինքնազգացողության եւ մեր դիտարկումների վրա՝ կարելի է եզրակացնել, որ նախնական արդյունքները գոհացուցիչ են։ Ընտրվել է արդյունավետ սննդային հավելում՝ «ՀԵԼԻՈՏՈՆ»-ը, որի լավագույն դրսեւորումը վերը նշված ֆուտբոլիստների աշխատունակությունն է, դիմացկունությունը եւ ինքնազգացումը։ Այս աշխատանքները մեզ մոտ կրելու են շարունակական բնույթ, քանի որ խիստ կարեւորում ենք վերջինիս արդյունավետության արդյունքները նաեւ ձմեռային նախապատրաստման շրջանում, երբ մարզիկները կատարում են մեծ ծավալի ֆիզիկական աշխատանք։ Այս հետազոտություններից հետո մեր կողմից կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Կարդացեք նաև
Հետազոտությունների ընթացքում գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են աէրոբ մարզումները մետաբոլիկ հիվանդություններ առաջացնող դեգեներատիվ գործընթացներին հակառակ ընթացք տալիս: Իսկ այդ հիվանդությունները...
Պարզ ֆիզիկական վարժությունները կարող են ծերության տարիներին մարդուն փրկել սրտի կամ ուղեղի կաթվածից: Journal of Cardiopulmonary Rehabilitation and Prevention-ում հրապարակված հոդվածում պնդում են....
Սիդնեյցի բժիշկներն ապացուցել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մարմնի, այլև ուղեղի համար: Այս մասին հայտնում է newsyou.info-ն: Նրանց փորձերը ցույց են տվել, որ մկանային ուժի...
Ֆիթնես-թրեքերի օգտագործումը զգալի ազդեցություն չունի ֆիզիկական վարժությունների ինտենսիվության վրա: Այս մասին է վկայում բժիշկների միջազգային խմբի իրականացրած հետազոտությունը...
Newsyou.info-ի փոխանցմամբ՝ Մերիլենդի համալսարանի հետազոտողները պարզել են, թե երբ է ուղեղը սկսում փոխվել ֆիզիկական վարժանքների բացակայության պատճառով: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել...
Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
Սպորտով զբաղվելը չի օգնի ազատվել ավելորդ քաշից, բայց կօգնի վերացնել ներքին օրգանների ավելորդ ճարպը: Դրա շնորհիվ ավելի առողջ կլինեք եւ ավելի երկար կապրեք, պնդում են...
Նյու Յորքի Բիոմոլեկուլային բժշկության ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են սպորտի դրական ազդեցությունն ուղեղի վրա: Ինչպես հաղորդում է The New York Times-ը, պարզվել է, որ ֆիզիկական...
Կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նվազեցնում է քաղցկեղի 13 տեսակների զարգացման հավանականությունը: Նման եզրակացության են հանգել University of North Carolina-ի գիտնականները...
Ընդմիջումային վազքային մարզումները կարող են արդյունավետ այլընտրանք լինել ֆիզիկական թեթև վարժություններին և, նույնիսկ, չափավոր ռեժիմով ուժեղացված մարզումներին: Այսպիսի եզրակացության են հանգել կանադացի գիտնականները...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն